ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ է նշանակում «Նիկոլի օրակարգ»

Ի՞նչ է նշանակում  «Նիկոլի օրակարգ»
11.07.2023 | 17:28

Հատկապես վերջին շրջանում շատ ենք հանդիպում միմյանց ուղղված մեղադրանքներ որոնց բովանդակությունն է «այսինչը շարժվում է Նիկոլի օրակարգով»:

Եկեք բացատրեմ ինչ է նշանակում «Նիկոլի օրակարգ» կամ շարժվել «Նիկոլի օրակարգով»:

Ըստ էության, «Նիկոլի օրակարգով» շարժվում են բոլորը:

Բանն այն է, որ ՀՀ քաղաքական դաշտում վերջին 5 տարում գործել է միայն մեկ օրակարգ՝ «Նիկոլի օրակարգը»:

Որևէ քաղաքական ուժի, կամ անհատի չի հաջողվել ձևավորել և հանրությանը ներկայացնել սեփական օրակարգը: Այս իրավիճակը տարբեր օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներ ունի, բայց հարցը հիմա դա չէ:

Հարցն այն է որ հինգ երկար ու ձիգ տարիներ մենք բոլորս շարժվում ենք «Նիկոլի օրակարգով» և դա է, ըստ իս, այն ամենագլխավոր պատճառը, որ հինգ տարվա ընթացքում այդպես էլ չի ստացվել ու այսպես շարունակելու դեպքում չի ստացվելու Նիկոլին հեռացնել իշխանությունից:

Օրինակ, Նիկոլի կիրակնօրյա օրակարգն է լյումպեն պրոլետարիատին համոզել որ ինքը նրանցից մեկն է: Այդ նպատակով նա համարյա ամեն կիրակի տեղադրում է լյումպենային լուսանկարներ, որտեղ ինքը 4 ձեռքով պերաշկի կամ կուկուռուզ է գզզում, հարբած պառկած է պոլերին և այլն: Իրականում այս իշխանության էլիտար կայֆերին կնախանձեր Բրունեի սուլթանը, սակայն Նիկոլի կիրակնօրյա օրակարգին իսկույն սկսում ենք աջակցել մենք բոլորս՝ ծաղրելով ու տարածելով Նիկոլի ընտանիքի կողմից հրապարակված այդ «անհաջող» լուսանկարները:

Արդյունքում լյումպենի տպավորությամբ Նիկոլին ծաղրողները էլիտիստներ են, Նիկոլը հասարակ, ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ և այսպես ամեն կիրակի...

Նիկոլենց կողմից դաշտ է նետվում հերթական ապուշությունը և բոլորը սկսում են հերքել, ծաղրել, իսկ, ըստ էության, տարածել և մասնակցել այդ ապուշությանը:

Զավեշտը հասել է այնտեղ, որ Նիկոլը փորձում է նույնիսկ իր ապագա գնդակահարությունն իրականացնել սեփական օրակարգով:

Եթե հիշում եք նա հայտարարեց, որ եթե պետք լինի խելոք կկանգնի գնդակահարության պատի տակ...

Երբևէ լսե՞լ եք, որ գնդակահարվողը ինքը որոշի, թե երբ է պետք իրեն գնդակահարել:

Օրինակաները բազմաթիվ են:

Լուծումը՝ ձևավորել սեփական օրակարգ, բանի տեղ չդնել իշխանության ելույթները, ջարդել ապուշություն-հերքում շղթան և խաղը տանել սեփական կանոններով:

Այն մարդուն կամ մարդկանց՝ ում համարձակությունը կհերիքի ջարդել սիստեման և թելադրել խաղի սեփական կանոնները, կհաջողվի Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, իսկ մինչ այդ Հայաստանում շարունակվելու է միակ օրակարգի սպասարկումը:

Այո, սեփական օրակարգը ձևավորելը առաջին հերթին կապված է համարձակությունից: Որովհետև սեփական օրակարգով գործելը նշանակում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ կրել, իսկ Ն իկոլի պեռաշկու վրա ղժժալը, կամ հնարավոր պատերազմի մասին իշխանական թեզի վրա բոցվելը ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ